News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լորդերի պալատի անդամ Ռիչարդ Բալֆը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի արտահանձնի WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին, քանի դեռ կա մահապատժի սպառնալիք։ Այս մասին նա հայտարարել է РИА Новости-ի հետ զրույցում։

«Ես համոզված եմ, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի ցանկանա արտահանձնել Ասանժին առանց հստակ ըմբռնման, որ ԱՄՆ-ում մահապատժի վերաբերյալ որոշում չի լինի»,- ասել է Բալֆը։

Մարտի 26-ին Լոնդոնի Գերագույն դատարանը բավարարեց Ջուլիան Ասանժի միջնորդությունը և վճիռ կայացրեց հօգուտ նրա։ WikiLeaks-ի հիմնադիրը կկարողանա բրիտանական դատարաններում շարունակել վիճարկել ԱՄՆ-ին արտահանձնման որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ