Ռուսաստանը մարտի 28-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում վետո է դրել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մոնիտորինգի համար պատասխանատու փորձագետների խմբի մանդատը երկարաձգող բանաձևի վրա:
Ըստ Associated Press-ի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ԱՄՆ-ի մշակած բանաձեւին աջակցել է միջազգային կազմակերպության 13 անդամ։
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն։
Բանաձեւը վերաբերում էր Անվտանգության խորհրդին կից Հյուսիսային Կորեայի հարցերով պատժամիջոցների կոմիտեի՝ 2006 թվականից ուժի մեջ մտած մանդատին, երբ Փհենյանի դեմ պատժամիջոցներ կիրառվեցին միջուկային զենքի առաջին փորձարկման համար։
Անվտանգության խորհրդի որոշումը չի ազդում հենց ԿԺԴՀ-ի դեմ բուն պատժամիջոցների կիրառման վրա։