News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երբ հանրությանը նման արտահայտություններ են մատուցվում, ինձ մոտ հարց է առաջանում. ինչո՞ւ է դա արվում։ Դա բացահայտ սուտ է, եւ մարդիկ լավ են հասկանում, որ դա սուտ է։ Այս մասին հայկական 24 News ԶԼՄ-ի հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա մեկնաբանել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի մեղադրանքները, որը հայտնել էր, որ երբ եկավ Հայաստանին պաշտպանելու ժամանակը, Ռուսաստանը դա չարեց։

«Մենք հետո մեկ անգամ եւս հույս ենք հայտնել, որ նրանք մեզ կպաշտպանեն, հետո մեզ նորից խաբեցին, եւ ի վերջո փորձեցին մեզ ներքաշել նոր պատերազմի մեջ արդեն Հայաստանի տարածքում, որպեսզի գան ու «փրկեն» Հայաստանը»,- ասել էր, մասնավորապես, Սիմոնյանը։

Ռուս դեսպանի խոսքով՝  նրան այս պարագայում անհանգստացնում է այն, որ նման մեղադրանքներ հնչեցնում է Հայաստանի եւս մեկ բարձրաստիճան պաշտոնյա, որը «վաղուց իշխանական թիմում է եւ ներսից գիտի, որ տեղի են ունենում երկխոսություններ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ խնդրահարույց պահերը պարզելու համար, որոնք կարող են լինել, եւ երբ նա նման մեղադրանքներ է նետում, թե Ռուսաստանն է, ենթադրվում է, ինչ-որ բան կազմակերպում»։ «Նրան շատ լավ հայտնի է, որ Ռուսաստանը միակ երկիրն էր, որը նախաձեռնել է բոլոր հնարավոր միջոցներն այն բանի համար, որպեսզի կանգնեցնի այդ սպանդը եւ թույլ չտա, որ աղետ տեղի ունենա բոլոր առումներով, ընդ որում՝ այն դեպքում, երբ իրավիճակը ծայրահեղ ծանր էր եւ այնտեղ իսկապես դժվար էր, եւ Ռուսաստանի համար դժվար էր օգնել՝ լուծել այդ խնդիրը եւ թույլ չտալ այդ աղետը։ Դա շատ լավ հայտնի է նաեւ հայկական ղեկավարությանը...

Երբ, ահա, հանրությանն այսպիսի արտահայտություններ են մատուցվում, ինձ մոտ հարց է առաջանում. ինչո՞ւ է դա արվում։ Դա հո բացահայտ սուտ է, եւ մարդիկ լավ են հասկանում, որ դա սուտ է։ Բայց դա նետվում է, այսպես ասենք, լայն հանրության առջեւ, հայ քաղաքացիների, եւ այստեղ այսպիսի հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ է դա արվում։ Դե, հասկանալի է։ Կարելի է քննադատել ռուսական մոտեցումը, չհամաձայնել, ասել, թե մենք ակնկալում էինք այս-այն, Ռուսաստանն այնպես չարեց, ինչպես պետք էր։ Բայց երբ խոսքը բացահայտ ստի մասին է, ահա այսպիսի, դե գիտեք, պարզապես արտանետումների, ինձ համար այսպիսի հարց է առաջանում. ինչպե՞ս է դա հարաբերակցվում հասարակ մարդկանց իրական շահերի հետ։

Այսինքն՝ դու դա ասում ես մարդկանց, ընդ որում՝ սուտ, Ռուսաստանի դիրքորոշման մասին, որը գլխավոր տնտեսական դոնորն է, որը սպառման գլխավոր շուկան է, երկիր, որտեղ աշխատում են հարյուր հազարավոր հայեր, որոնք պահում են իրենց ընտանիքներին, երկիր, որտեղ ամենամեծ հայկական սփյուռքն է, անգամ հեռանալով այն բանից, ինչը մեզ միավորում է՝ պատմությունից, այն բանից, ինչը մենք միասին ենք անցել։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերը կենսական հարց են Հայաստանում, նաեւ Ռուսաստանում շատ ընտանիքների համար։ Եվ երբ պետության ղեկավարներից մեկը նման հռետորաբանությամբ է հանդես գալիս, ինձ մոտ հարց է առաջանում, թե ում շահերից է դա բխում»,- ասել է Հայաստանում ՌԴ դեսպանը։

Կոպիրկինի խոսքով՝ ինքն անգամ չէր էլ ցանկանա մեկնաբանել, թե ինչ դեր են խաղացել Ռուսաստանն ու անձամբ երկրի նախագահը 2020թ. պատերազմի ավարտման գործում, «չէի խոսի հիմա այն մասին, թե ինչ արեցին իրենց հնարավորությունների սահմաններում մեր խաղաղապահները, չէի հիշատակի այն մասին, թե հատկապես ինչ արեցին մեր սահմանապահները թեժացման պահին, քայլեր, որոնք իրապես տանում են այն բանին, որպեսզի թեժացումը դադարեցվի, ինչպես եղավ Ներքին Հանդում»։

«Ես անգամ չեմ հիշատակի այն դիտորդական, մեր սահմանային դիրքերը, որոնք, վարչապետի անձնական խնդրանքով, Ռուսաստանի հաշվին տեղակայվեցին Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որպեսզի նպաստեն իրավիճակի կայունացմանը,... որոնք, ի դեպ, հայկական կողմն այդպես էլ չհամարձակվեց օրինականացնել իրավական առումով եւ, ընդհանուր առմամբ, այն բանին, ինչի վրա իսկապես շատ քիչ փող ծախսվեց՝ չնայած այն բյուջետային ռետրիկսներին, որոնք ունի Ռուսաստանը։

Էլ չեմ ասում այն մասին, ո Ռուսաստանին չի կարելի քննադատել։ Մենք, ի դեպ, հայ ներկայացուցիչների հետ շփվելիս էլ ասում ենք. եկեք քննարկենք  վստահալից, առարկայական ձեւով, թե ինչ խնդիրներ կան, այդ թվում եւ ՀԱՊԿ գործունեության հարցերում, ինչ կարող ենք մենք, ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել, որպեսզի Հայաստանն իրեն ավելի շատ անվտանգ զգա՝ այն հաշվառմամբ, որ միայն Ռուսաստանն այստեղ իրապես ռեսուրսներ ունի, որոնք անվտանգության ոլորտում են եւ ուղեկից պարտավորությունների շրջանակում։ Բայց պատասխան չկա, այլ արվում են նման հայտարարություններ, եւ իսկապես հարց է առաջանում, թե ինչպես առհասարակ գնահատել այս ամենը, եւ ում շահերից են նման հայտարարությունները բխում»,- ասել է ռուս դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, և մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով
Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով...
Politico. Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին
Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին ժամանակակից...
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ