News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իր կուսակցությունը կիրակի տեղի ունեցած  տեղական ընտրություններում պարտություն է կրել, տեղեկացրել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի խոստովանել է, որ կիրակնօրյա տեղական ընտրությունների արդյունքները «շրջադարձային պահ» են դարձել իր կուսակցության համար, բայց խոստացել է «հարգել ազգի որոշումը»,- նշվել է հաղորդագրությունում։

«Ցավոք,  մենք ցանկալի արդյունքների չհասանք»,- ասել է նա՝ ելույթ ունենալով «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնատեղիում։

Նախագահն ավելացրել է. «Մենք, իհարկե, կհարգենք ազգի որոշումը, մենք չենք համառի, չենք գործի ազգային կամքի դեմ եւ կասկածի չենք ենթարկի ազգի ուժը»։

Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) հայտարարել է, որ ընտրություններում պահել է դիրքերը Ստամբուլում եւ Անկարայում եւ կարողացել է հասնել հաջողության այլ քաղաքներում, որոնք սովորաբար պատկանել են ԱԶԿ-ին։

Անկարայում ստուգվել է ընտրաթերթիկների 50 տոկոսը։ Ներկա քաղաքապետ Մանսուլ Յավաշը ՀԺԿ-ից հավաքել է ձայների 58,8 տոկոսը, ԱԶԿ թեկնածու Թուրգութ Ալթինոքը՝ 33,3 տոկոս։

Յավաշն արդեն ասել է կողմնակիցներին. «Ընտրություններն ավարտված են, մենք կշարունակենք ծառայել Անկարային»։

Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն (ՀԺԿ) շարունակում է առաջատար դիրք գրավել քաղաքային վարչության ղեկավարի ընտրություններում։ Ընտրաթերթիկների 71 տոկոսի ստուգումից հետո Իմամօղլուն հավաքել է ձայների 50,4 տոկոսը, ԱԶԿ թեկնածու Մուրատ Քուրումուն՝ 40,9 տոկոս։

Ըստ նախնական տվյալների՝ ՀԺԿ-ն ամբողջ երկրում առաջատարն է՝ հավաքելով մոտ 39 տոկոս ձայն, ինչն առաջին արդյունքն է վերջին 35 տարիների ընթացքում, նշել են ԶԼՄ-ները։ «Անադոլու» գործակալությունը հրապարակել է մասնակի պաշտոնական արդյունքներ, որոնք վկայում են այն մասին, որ ՀԺԿ-ն հաղթում է այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսին են Իզմիրը, Բուրսան, Անթալիան եւ Ադանան։

Ավելի քան երկու տասնամյակ Թուրքիայում գերակշռել է նախագահ Էրդողանի ԱԶԿ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի իշխանությունների դեմ դավադրությանը մասնակցում են ամերիկյան կողմնորոշում ունեցող աղանդները. Aydınlık
Թուրքական թերթը հայտնել է, որ դավադրությանը մասնակում են աղանդները...
Էրդողանն ընդունել է արդարադատության նախարարին եւ հետախուզության տնօրենին՝ հնարավոր հեղաշրջման լուրերի ֆոնին
Էրդողանը հանդիպել է Յըլմազ Թունչի եւ Իբրահիմ Քալընի հետ...
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ