News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Թուրքական Aydınlık թերթը հայտնել է իշխանությունների դեմ հնարավոր դավադրությանը իրավապահ որոշ մարմիններում ամերիկյան կողմնորոշում ունեցող աղանդների մասնակցության մասին։

«Սերդար Սերթչելիքը, որին դատում են այն բանի համար, որ նա իբր հանցավոր կազմակերպության (Բորա Կապլան) «թիվ 2»-ն է, վերջերս հայտնել է, որ այս գործով գաղտնի վկա է։ Սերթչելիքը հայտնել է, որ ոստիկանությունը ստիպել է իրեն նշել կառավարող կուսակցության (Ak Parti) որոշ ղեկավարների անուններ։ Նրա հայտարարություններից հետո ձերբակալվել են ոստիկանության պետեր, որոնք ազատվել են աշխատանքից։ Ազգային հետախուզական կազմակերպությունը եւ անվտանգության ուժերը պարզել են, որ նրանք ղեկավարել են նախագահ Թայիփ Էրդողանի դեմ ուղղված դավադրությունը։ Դավադրությանը մասնակցում են ամերիկյան կողմնորոշում ունեցող աղանդները»,- գրել է պարբերականը։

«Անկարայի անվտանգության վարչության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ FETÖ-ի (Թուրքիայում արգելված կազմակերություն, որը մեղադրվում է 2016թ. պետական հեղաշրջման մեջ) անդամները աշխատում են դավադրություն կազմակերպելու ուղղությամբ»,- գրել է թերթը։

Մինչ այդ Էրդողանը շտապ նիստ էր անցկացրել հետախուզության եւ արդարադատության նախարարության ղեկավարների հետ հեղաշրջման մասին նախազգուշացուից հետո։ ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան հայտնել է իշխանությունների եւ ժողովրդի դեմ աշխատող կառույցներին պարզելու մտադրության մասին։ Երկրում մինչ այդ ազատվել եւ ձերբակալվել էին ոստիկանության աշխատակիցներ Անկարայի անվտանգության վարչությունում՝ հանցավոր կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով։

Պետական հեղաշրջման փորձը Թուրքիայում տեղի է ունեցել 2016թ. հուլիսին։ Իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում ապրող Ֆեթուլա Գյուլենին ու նրա կազմակերպությանը, որն անվանում են FETÖ (ֆեթուլայականների ահաբեկչական կազմակերպություն)։ Այն ժամանակ ձերբակալել էին ավելի քան 80 հազար մարդու, աշխատանքից ազատել կամ հեռացրել մոտ 150 պետծառայողների, այդ թվում զինվորականների։ Գյուլենն ինքը դատապարտել է հեղաշրջման փորձը եւ հերքել մեղադրանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի կառավարող կուսակցությունը սպասում է պատմության մեջ ամենամեծ կադրային փոփոխություններին. Ekonomim
Կառավարող կուսակցությունը պատրաստվում է խոշոր կադրային փոփոխությունների...
Էրդողանն ընդունել է արդարադատության նախարարին եւ հետախուզության տնօրենին՝ հնարավոր հեղաշրջման լուրերի ֆոնին
Էրդողանը հանդիպել է Յըլմազ Թունչի եւ Իբրահիմ Քալընի հետ...
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ