News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Քրիստոսի Հարության ավետիսը հնչել է Ոսկեպարի 7-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Հայաստանի տարբեր շրջաններից ու աշխարհի տարբեր կետերից մի խումբ ուխտավորներ Ոսկեպարում աղոթք են արել՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  հանդիսապետությամբ:

Տավուշ ՀԸ-ի հաղորդմամբ, բազմամարդության պատճառով Սուրբ Հարության աղոթքը կատարվել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։

«Մեր հայրենիքն այսօր մեր ոտքերի տակ է տնքում, մեր սրտերում է  տնքում։ Իր ամբողջությամբ մեզ կանչում է և այդ կանչն է, որ այսօր այստեղ է բերել բոլորիդ։ Ընտրություն եք կատարել լինել հենց այստեղ, սահմանագլխին, 30 տարի շարունակ  հայրենիքի դարպասը բռնած այս սահմանագլխին։  Ընդամենը մի քանի մետր է մեր հողում գտնվող թշնամին մեզնից հեռու։ Սա պետք է պատգամ ու ուղերձ լինի հենց այստեղից՝  սա ոչ ոսկեպարցու, ոչ բաղանիսցու, ոչ կիրանցու խնդիրն է, բոլորը միասին մեր բոլորի խնդիրն է, հայոց ճակատագրի վճռական ժամերի խնդիրն է»,- իր խոսքում ասել է Բագրատ Սրբազանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական...
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենաշատ