News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

24News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, Արցախի բռնի հայաթափումից հետո Արցախի ԱԽ նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, գալով Հայաստան, իր որոշ մերձավորների հետ միասին հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Կայքի իրավապահ համակարգի աղբյուրների փոխանցմամբ, Բալասանյանից և իր շրջապատից փորձել են ճշտել, թե ինչպե՞ս են հատել Հակարիի կամուրջը, ամենից շատ իրավապահ մարմիններին հետաքրքրել է, թե արդյո՞ք պատրաստվում են ներգրավվել քաղաքական պրոցեսներում:

Մի քանի անգամ հարցաքննվելուց հետո Արցախի ԱԽ նախկին քարտուղարը միջնորդավորված կապի է դուրս եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և տեղեկացրել, որ ինքը չի պատրաստվում մասնակցել իշխանափոխության գործընթացին  կամ ներգրավվել քաղաքական պրոցեսներում:

Աղբյուրի փոխանցմամբ, Բալասանյանը Փաշինյանին փոխանցել է, որ ինքը Հայաստանում սպասելու է այնքան, մինչև որևէ կարգավիճակով ու երաշխիքներով արցախցիները վերադառնան Արցախ և խնդրել, որ իրեն հանգիստ թողնեն:

Կայքը նաեւ գրել է. «Այս միջնորդավորված խոսակցությունից հետո Բալասանյանին և իր մտերիմներին այլևս չեն հրավիրել վարույթն իրականցնող մարմին:

Ահա սա է պատճառը, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Հայաստան գալուց հետո որևէ հանրային ելույթ կամ խոսք չի ասել:

Մեզ հայտնի է դարձել նաև Բալասանյանի Հայաստան մուտք գործելու որոշ մանրամասներ: Մասնավորապես` Բալասանյանը Ստեփանակերտից  դուրս է եկել սեպտեմբերի 28-ին՝ ուղևորվելով դեպի Հակարիի կամուրջ:

Սակայն 24News-ին փոխանցված տեղեկության համաձայն, Բալասանյանը Ստեփանակերտից շարժվելուն պես տեղեկանում է, որ իր տեղաշարժի մասին արդեն իսկ տեղյակ են Ադրբեջանի կողմից տեղադրված ապօրինի անցակետում: Դրանով պայմանավորված՝ Բալասանյանը ստիպված է լինում իջնել մեքենայից և Հայաստան հասնել այլընտրանքային դաշտամիջյան ճանապարհներով, ինչի հետևանքով էլ ՀՀ է հասնում միայն հոկտեմբերի առաջին տասնօրյակում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան
Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության…
ԵՄ-ն 15 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ փախստականների խնդիրները լուծելու համար
15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում...
Բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային...
Զախարովան Ռուբեն Վարդանյանի մասին հարցը վերաուղղել է Երևանին և Բաքվին. նա ՌԴ քաղաքացի չէ
Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է...
Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը.  «Մենք կանք»  նախաձեռնություն
 Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարված...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ