News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գրիպի համաճարակի պատճառով նախագահական ընտրություններն Ուկրաինայում հունվարի 17-ից կարող են հետաձգվել մինչեւ հաջորդ տարվա մայիսի 30-ը։ Այս մասին «Ընտրությունները տանում են „խոզային“ սցենարի» հեղինակային հոդվածում նոյեմբերի 6-ին հայտարարել է նախագահի քարտուղարության ղեկավարի տեղակալ Իգոր Պոպովը,- հայտնում է УНИАН գործակալությունը։

«Եթե կառավարությանը չհաջողվի վերահսկողության տակ պահել գրիպի համաճարակը, ապա բացառված չէ, որ երկրում արտակարգ իրավիճակ հայտարարվի եւ ընտրությունները տեղափոխվեն մայիսի 30-ին»,- հայտարարել է Պոպովը, ում կարծիքով համաճարակը հիմնավորապես ազդել է նախընտրական քարոզարշավի վրա։

Նրա խոսքով, «Կարանտինի ռեժիմը վնասում է նախագահի ընդդիմադիր թկնածուներին, քանի որ իշխանական թեկնածուները կարող են այցելել կարանտինային շրջաններ, հանդիպել ընտրողների, մամուլի հետ, իսկ մյուս թեկնածուները՝ ոչ»։

Բացի այդ, նա նշել է, որ երկու ամիս տեւած արտակարգ իրավիճակի պարագայում ընտրությունների նոր օր կարող է դառնալ մայիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Ուկաինայի Առողջապահության նախարարության վերջին տվյալներով այդ երկրում գրիպի տարբեր ձեւերից մահացել է 109 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ