News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, բայց իրենց կաթնամթերքը գալիս է մեր մոտ. Այս նախագծով այդ խնդիրը կլուծվի՞, թե մեր հայ արտադրողների համար իրենց շուկան կշարունակի փակ մնալ, իսկ իրենց  ապրանքը անխոչընդոտ մեր խանութներում կվաճառվի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ դիմելով Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանին։

Փոխնախարարը զեկուցեց «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Տաթևիկ Սարգսյանը հայտնեց, որ ԵԱՏՄ կանոնակարգի 317 որոշմամբ  անդամ պետություններում պետք է գրանցված լինեն կենդանիների համար կերային հավելումները, որպեսզի հնարավոր լինի ներմուծել դրանք տարածք։

«Այս պահին չեն ներմուծվում և բեռները կանգնած են սահմանին»,- ասաց էկոնոմիկայի փոխնախարարը՝ և տեղեկացրեց, որ նախագծով նաև նախատեսվում է ստեղծել այդ հավելումները գրանցող մարմին, բայց կաթի հարցը չի կարգավորվում։

Հայտնելով, որ հայրենական արտադրողները 5-6 ամիս առաջ այդ հարցով նամակ են ուղարկել և այցելել Էկոնոմիկայի նախարարություն՝ ՔՊ-ակն պատգամավորը խնդրեց ընթացք տալ հարցին։

«Ամեն անգամ մտնելով խանութներ՝ տեսնում ենք, որ հայկական արտադրանքը գնալով նվազում է, իսկ այն շուկան, որը մեզ արգելել է այնտեղ ներմուծել մեր ապրանքը, իրենց արատադրանքը մեր վաճառասեղաններին դրված է»,-ասաց  Սիսակ Գաբրիելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ