News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հավաստիացրել է, որ թագավորությունը պատրաստ է ճանաչել Պաղեստինը որպես պետություն, եւ դա համապատասխանում է Եվրոպայի աշխարհաքաղաքական շահերին։

Ելույթ ունենալով պատգամավորների Կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ)՝ վարչապետը նշել է, որ «Իսրայելի կառավարության լրիվ անհամամասնական պատասխանը ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական գրոհին չեղարկում է հումանիտար իրավունքի տասնամյակները եւ սպառնում ապակայունացնել Մերձավոր Արեւելքը եւ, հետեւաբար, ամբողջ աշխարհը»։

«Իսպանիան պատրաստ է ճանաչել Պաղեստինը,- ասել է Սանչեսը։- Դա արդարացի է, դա է պահանջում սոցիալական մեծամասնությունը, եւ հանուն Եվրոպայի աշխարհաքաղաքական շահերի»։

Իրավիճակը Մերձավոր Արեւելքում սրվել է 2023թ. հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից իսրայելական տարածք ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ պատանդառմամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը հայտարարել է Գազայի լիակատար շրջափակման մասին եւ սկսել հարվածներ հասցնել Գազայի հատվածին ու Լիբանանի եւ Սիրիայի որոշ շրջանների, ինչից հետո սկսեց ցամաքային գործողությունն անկլավում։ Բախումներ են տեղի ունենում նաեւ Հորդանան գետի Արեւմտյան ափին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ