News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Իրանի պատասխանը Իսրայելին խորհրդանշական բնույթ էր կրում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

«Իրանը չէր ցանկանում հրահրել մեծ տարածաշրջանային պատերազմ: Այն գործողությունը, որ եղավ Իսրայելի դեմ, դա Իրանի այս պահին եղած քաղաքական ու ռազմական հնարավորությունների առավելագույնն էր: Իրանը 2022-ից հատկապես, դիմագրվում է իրեն մեծ պատերազմի մեջ ներքաշելու շատ լուրջ միջազգային սադրանքների: Իրանի ռազմավարությունը այն է, որ թույլ չտա իրեն ներքաշել մեծ պատերազմի մեջ, որը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ այդ պետության վարչակարգի ու պետության համար»,-ասաց նա:

Արմեն Պետրոսյանի խոսքով, Իրանը մանրամասն հաշվել էր իր գործողության հնարավոր հետեւանքները. «Նրանք հաշվարկել էին այնպես, որ իրենց գործողությունը չունենա հետադարձ ազդեցություն եւ վերածվի պատերազմի: Դրանով էր պայմանավորված, որ նախ նախազգուշացնում էին բոլորին, որ տեղի է ունենալու գործողություն: ԱՄՆ-ին հասցվել էր այն ձեւաչափը, որով տեղի է ունենալու հարձակումը եւ ակնկալվում էր, որ եթե Իսրայելը չպատասխանի, թեման կարելի է փակված համարել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ