News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն նախապես գիտեր Իսրայելին Իրանի պատասխան հարվածի մասին այն բանից հետո, երբ իսրայելական բանակը գնդակոծեց Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը։ Այս մասին նա ասել է Le Monde-ին տված հարցազրույցում։

«Մեզ նախազգուշացրել էին (Իրանի պատասխան հարձակումից) մի քանի օր առաջ»,- ասել է Բորելը։ Սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ որտեղից է ստացել այդ տեղեկությունը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով, ԵՄ քաղաքական նպատակը Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից խուսափելն է։ «Դա նման է շախմատի, որտեղ բոլորն առաջ են տանում իրենց խաղաքարերը», - ասել է Բորելը:

Նա նաև հավելել է, որ ապրիլի սկզբին ԵՄ ներկայացուցիչները Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակումից հետո Թեհրանին փոխանցեցին, որ տարածաշրջանի ոչ մի երկիր շահագրգռված չէ ռազմական հակամարտության ընդլայնմամբ, «որովհետև դա կնշանակի, որ պատերազմը կշարունակվի»:

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին ասել էր, որ Իրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի, եթե Իսրայելը փորձի հարձակվել Իսլամական Հանրապետության վրա, և այդ պատասխանը շատ ավելի ուժեղ կլինի, քան նախորդը։

Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանը հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ապրիլի 1-ին Սիրիայի Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման։ Իսրայելի իշխանությունները Թեհրանից պատրաստվում էին լայնածավալ հարձակման։ Հինգ ժամ տևած հարձակման ընթացքում Իսլամական Հանրապետությունը Իսրայելի ուղղությամբ արձակել է 185 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր հրթիռ և 120 բալիստիկ հրթիռ, ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
Ամենաշատ