News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը ձգտում է առաջիկա ամիսներին հասնել երկարաժամկետ դիվանագիտական ​​համաձայնության: Ըստ այդմ, հրեական պետությունը պետք է համաձայնի Պաղեստին պետության ճանաչմանն առնչվող նոր պարտավորություններին՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների կարգավորման դիմաց:

Ըստ The Wall Street Journal-ի Սպիտակ տունն Էր Ռիադին առաջարկել է անվտանգության ոլորտում առավել պաշտոնական հարաբերություններ հաստատել Վաշինգտոնի հետ, աջակցություն քաղաքացիական միջուկային էներգիայի զարգացման գործում, միաժամանակ խոստանալով Պաղեստինի պետության ճանաչման ուղղությամբ նոր ջանքեր գործադրել։ Դրա դիմաց Իսրայելին առաջարկվում է կարգավորել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ:

Ըստ ԱՄՆ-ի անանուն պաշտոնյաների՝ Իսրայելի վրա վերջին հարձակման ժամանակ իրանական հրթիռների և ԱԹՍ-ների՝ համատեղ ջանքերով ոչնչացումը նպատակ ուներ հրեական պետությանը համոզելու, որ իր պաշտպանությունն Իրանից բխող սպառնալիքների հանդեպ Սաուդյան Արաբիայի հետ սերտ համագործակցության միջոցով էլ ավելի կամրապնդվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ