News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Պակիստանի իշխանությունները կիրակի օրը հայտնել են, որ անհայտ զինված անձինք Պակիստանի արևմուտքում սպանել են երկու մաքսավորի, իսկ մի քանի օր առաջ այդ տարածքում սպանվել է ևս հինգ մաքսավոր, հաղորդում է AP-ն:

Նշվում է, որ ոչ մի խմբավորում չի ստանձնել երկու հարձակումների պատասխանատվությունը, որոնք, ոստիկանության վկայությամբ, հետաքննվում են:

Հարձակումների թվի աճը մեծացրել է լարվածությունը Պակիստանի և Աֆղանստանում իշխող թալիբների միջև:

Պակիստանը, հայտարարելով, որ գրոհայիններն օգտագործում են Աֆղանստանի տարածքը հարձակումներ իրականացնելու համար, կոչ է արել թալիբներին միջոցներ ձեռնարկել և անցյալ ամիս ավիահարված է հասցրել Աֆղանստանի տարածքի վրա:

«Թալիբան» շարժումն իր հերթին հերքում է, որ թույլ է տվել Աֆղանստանի տարածքն օգտագործել ռազմական նպատակներով և հայտարարում է, որ Պակիստանի անվտանգության մտահոգությունները Իսլամաբադի ներքին խնդիրն են:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ