News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Չեխիայի նախագահ Պետր Պավելն ապրիլի 29-ին օրենք է ստորագրել, որը երկրում ընդլայնում է միասեռական զույգերի իրավունքները, թեև չի օրինականացնում նրանց ամուսնությունը։ Դրա մասին հայտնել է Չեխիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Այսպես կոչված «զուգընկերության օրենքը» Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել էր դեռ հունվարին, իսկ վերին պալատը՝ Սենատը, օրինագիծը քվեարկության էր դրել ապրիլի կեսին։

Օրինագիծն առաջին անգամ ​​Չեխիայում միասեռական զույգերին համատեղ սեփականության և ժառանգության իրավունք է ընձեռում, միաժամանակ՝ կենսաբանական հոր զուգընկերոջը երեխա որդեգրելու թույլտվություն տալիս։ Այնուհանդերձ, փաստաթուղթը դեռևս լիարժեք որդեգրում կամ ամուսնություն չի թույլատրում և պահպանում է գրանցված քաղաքացիական զուգընկերությունն ավելի սահմանափակ ազատություններով, որոնք Չեխիայում սահմավել են 2006 թվականից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ