News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունում կայացած խորհրդակցությունը նվիրված է եղել «խոզի գրիպ»-ի կանխարգելմանը:

Հանրապետությունում «խոզագրիպ»-ով վարակման դեպքեր չեն արձանագրվել: Սակայն ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանի խոսքերով, անհրաժեշտ է պատրաստ լինել ցանկացած վտանգի, սերտորեն համագործակցել այդ ուղղությամբ՝ միջգերատեսչական մակարդակով:

Առողջապահության նախարարությունը համապատասխան մեթոդական պաստառներ է հատկացնելու գերատեսչություններին եւ հաստատություններին, դպրոցներին, մանկապարտեզներին, եւ այլ հիմնարկների: Բժիշկներն ու մասնագետները տեղերում լուսավորչական-կանխարգելիչ սեմինարներ են անցկացնելու: Ուսումնական հաստատություններում բացատրական աշխատանքներ են տարվելու: Հատուկ ուշադրություն է դարձվելու մանկապարտեզներին, քանի որ երեխաներն ամենախոցելի խմբերից են:

«ԼՂՀ առողջապահության նախարարության հակահամաճարակային ծառայության մասնագետներն ամենօրյա կապ են պահպանում Հայաստանի համապատասխան ծառայության հետ, այնտեղից մենք տեղեկություններ ենք ստանում այն անձանց մասին, որոնք այցելում են Լեռնային Ղարաբաղ, պոլիկլինիկաների կողմից համապատասխան դիտարկում է անցկացվում: Սակայն մարդիկ պետք է հասկանան, որ դա ոչ միայն նախարարության, այլեւ ողջ հանրության գործն է, եւ ամեն մարդ պետք է գիտակցի, որ դա իր անվտանգության հարցն է»,- նշել է Արմեն Խաչատրյանը:

Վարակը դիմագրավելու համար ԼՂՀ կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է 4,5 մլն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ