News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ես որեւէ շարժման հետ կապված մտավախություն չունեմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե մտավախություն չունի, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը կարող է մեծ թափ հավաքել եւ իշխանափոխության հանգեցնել:

«Ես որքան հիշում եմ, իրենք հայտարարել են, որ իրենք իշխանափոխության պահանջ չունեն այս պահին: Եկեք ժամանակից առաջ չընկնենք, թող հավաքը անեն, հասկանանք՝ իրենց պահանջն ինչ է, հետո կորոշենք:

Իսկ Հայաստանում իշխանության փոփոխություն լինելու է ընտրությունների միջոցով: Երբ ժողովուրդը կորոշի, որ հաջորդ ընտրությունների ժամանակ գործող իշխանությանը ձայն չի տա, այդ ժամանակ իշխանությունը կփոխվի»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր ժամը 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում նախատեսված է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման հանրահավաքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ