News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունների հետ խորհրդակցությունների մտադրության մասին՝ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթ հայտնելու գործընթաց սկսելու շուրջ։ Սրան զուգահեռ, Բագրատ Սրբազանի թեկնածությունից զատ, այս օրերին շրջանառվում են մի քանի այլ անուններ ևս: Բանն այն է, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու պարագայում պետք է առաջարկել վարչապետի նոր թեկնածու: Երեկ այս թեմայով իր տեսակետն է հայտնել նաև «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանը:

Նա իր ֆեյսբուքյան էջում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Հայաստանի Ազգային ժողովի երեք խմբակցություններին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնի համար առաջարկել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալմայոր Արշակ Կարապետյանի թեկնածությունը։

Ըստ Խաչիկ Ասրյանի, Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է օժտված լինի ազգային առաջնորդի հատկանիշներով, պետք է լինի՝ պետական կառավարման համակարգում ազնիվ ու անբասիր երկարամյա աշխատած – ծառայած և հատկապես՝ Հայրենիքի պաշտպանության գործում հստակ որոշումներ կայացրած ու այդ որոշումների համար ամբողջությամբ պատասխանատվություն կրած, թշնամու հետ բանակցություններում մեծ փորձ ունեցող, Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով բոլոր հարաբերությունները կատարյալ մակարդակի հասցնող, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ, բարոյական արժեքներով ապրող անձնավորություն։ Ըստ Խաչիկ Ասրյանի, վերոնշյալ չափանիշներին լիարժեքորեն համապատասխանում է գեներալ - մայոր Արշակ Կարապետյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, մնացածը հորինվածք է. Իվետա Տոնոյան
Գագիկ  Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, ընտանեկան միջավայրում՝ ընթրիքի...
«Փաստ». Երերացող իշխանության էժան ու ճղճիմ պահվածքը
Հիմնական պահանջը պարզ է ու կենսական. եթե խիստ հակիրճ ձևակերպելու լինենք, ապա կարելի է գործածել...
«Ժողովուրդ». Դիանա Գասպարյանի սկեսուրի ապօրինի գույքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ԿԿՀ-ն դիմել է դատախազություն
Հրապարակման մեջ առկա շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
«Հրապարակ». Ոչ միայն կոչում, այլեւ պաշտոն. Հայկ Բաբայանին խոստացել են Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը
Նա նոր որակի վայրագություններ է պլանավորում...
«Ժողովուրդ». ԱԺ-ում կշարունակեն քննարկել 2023-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը. ովքե՞ր կմասնակցեն նիստին
Խորհրդարան են գնալու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարար Անահիտ...
«Հրապարակ». ՔՊ-ում ակտիվ քննարկում են Սրբազանի քայլերը
ՔՊ-ում երեկ ակտիվ քննարկում էին, որ սրբազանը, ըստ ամենայնի, խորհրդարան «կուղեւորվի» հունիսի 12-ին՝ այս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ