News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Այսօր ամբողջ Երևանում և մարզերում տեղի են ունեցել անհամաձայնության ակցիաներ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց պատգամավոր Գառնիկ Դանելյանը` ամփոփելով օրը:

«Օրվա ընթացքում փակվել են` Նալբանդյան - Սայաթ-Նովա խաչմերուկում, Աբովյան փողոցը, Մոսկովյան փողոցը, Երվանդ Քոչար փողոցը, Հանրապետության փողոցը, Տերյան փողոցը Թումանյան-Խանջյան խաչմերուկը, Եղվարդի խճուղին, Աբովյան փողոցը «Մոսկվա» կինթոատրոնի հատվածում, Սայաթ-Նովայի պողոտան, Արմավիր քաղաքում` Չարենցի փողոցը: Իրազեկման ակցիա Գյումրիում, Բաղրամյան պողոտան Մաշտոց-Պուշկին խաչմերուկ, Մաշտոց-Արգիշտի խաչմերուկ, Լոռու մարզում իրականացվել է իրազեկման ավտոերթեր, իրազեկման ակցիա է իրականացվել Մետրոպոլիտենի տարբեր կայարաններում:  63 քաղաքացի բերման է ենթարկվել այդ թվում նաև անչափահասներ։ Նրանց բոլորին ցուցաբերվել է փաստաբանական աջակցություն, բոլորն այս պահին ազատության մեջ են։

Դանիելյանի խոսքով` կարմիրբերետավորների կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ՀՀ քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք, դասադուլներ են իրականացրել բազմաթիվ ուսանողներ և դպրոցականներ Երևանում, Գյումրիում, Աբովյանում և այլ քաղաքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ