News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Նաիրա Ասատրյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Ներքին Չարբախ):

ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հանրային սննդի օբյեկտը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝

  • կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից.
  • առաստաղի որոշ հատվածները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը.
  • սննդամթերք պարունակող տարածքների՝ խոհանոցի, աշխատանքային սեղանների մակերևույթները չեն եղել նորոգ վիճակում.
  • խոհանոցում առկա լվացարանը չի եղել նորոգ ու բարվոք վիճակում, երկաթային մասերի ներկերը թափված են եղել, և առկա են եղել կոռոզիայի հետքեր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Տպել
Ամենաշատ