News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 15-ին խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Խանջյան 9 հասցեում գտնվող Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է ծագել, որի ընթացքում կռվի մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, միմյանց հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ժամը 11։30-ի սահմաններում նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել նշված դպրոցի սովորողներ 17-ամյա Ա․ Գ․-ին, 16-ամյա Ա․ Խ․-ին, 16-ամյա Ս․ Մ․-ին, 15-ամյա Հ․ Հ․-ին, 18-ամյա Դ․ Մ․-ին, 17-ամյա Ն․ Ս․-ին, 17-ամյա Մ․ Տ․-ին և ․ 17-ամյա Ա․ Ղ․-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ