News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայում մեղուների թիվն անշեղորեն նվազում է: Ըստ որոշ տեղեկությունների` մեղվաընտանիքների թիվը Եվրոպայում վերջին տարիներին նվազել է մեկ երրորդով: Բանը հասել է նրան, որ օրերս Եվրախորհրդարանը կոչով դիմել է Եվրամիության երկրներին` փրկել մեղուները ոչնչացումից, քանի որ փոշոտման բացակայության պայմաններում վտանգվում է ողջ բուսաբուծությունը:

Եվրոպական պառլամենտը դիմել է Եվրամիությանը` ավելացնել ներդրումները այնպիսի դեղամիջոցների մշակման համար, որոնք կկանխեն մեղվաընտանիքների ոչնչացումը:

Սակայն Եվրոպայի բնապահպանական կազմակերպությունները կարծում են, որ մեղուների ոչնչացումը հետեւանք է մոնոկուլտուրայի տարածման (մեծ տարածություններում միայն 1 կուլտուրայի մշակում) եւ քիմիկատների չափից ավելի օգտագործման:

Նշենք, որ Եվրոպայում մեղվաբուծությունը 600 հազ. մարդու եկամտի կարեւոր աղբյուր է համարվում:

Հայաստանում, ընդհակառակը, վերջին տարիներին մեղվաբուծությունը մեծ վերելք է ապրում: Ըստ որոշ տվյալների` Հայաստանում առկա է 500 հազ. մեղվաընտանիք` մի քանի անգամ ավելի, քան 10 տարի առաջ: Տարեկան արտադրում ենք մոտ 5 հազ. տոննա մեղր:

Հատկանշական է, որ մոտ 10 տարի առաջ Հայաստանում եւս տարածվեց մեղուների հիվանդություն, որի հետեւանքով մեղվաընտանքիների մեծ մասը վերացան: Սակայն այնուհետ նման դեպքեր չեն եղել:

Պատահական չէ, որ Հայաստանը մի քանի տասնյակ անգամ ավելի շատ մեղր է արտահանում, քան նախորդ տարիներին: Այսպես` 2011 թ. 9 ամսում Հայաստանն արտահանել է 9.5 տոննա մեղր` 2010 թ. 170 կգ-ի փոխարեն: Տարբերությունը կազմում է 55 անգամ: Ընդ որում` հայկական մեղրի արտահանման աշխարհագրությունը բավական լայն է:

Նշենք, որ հայկական մեղրը որակական հատկանիշերով զգալիորեն գերազանցում է չինական մեղրին, թեեւ վերջինս գերիշխում է եվրոպական շուկայում: Չի բացառվում, որ եվրոպական մեղվապահության ճգնաժամի խորացման պարագայում հայկական մեղրը հաստատուն դիրքեր գրավի ողջ եվրոպական շուկայում:

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ