News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մայիսի 16-ին ոստիկանության Հրազդանի բաժին Կոտայքի մարզային քննչական վարչությունից գրություն էր ստացվել, որ Հրազդան քաղաքի բնակիչ 33-ամյա երիտասարդը նախնական համաձայնության է եկել 23-ամյա մի օտարերկրացու հետ՝ նրանից հրազեն գնելու համար։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ մայիսի 15-ի ժամը 17.45-ի սահմաններում Գյումրի քաղաքում հրազդանցի երիտասարդը հանդիպել է օտարերկրյա քաղաքացուն և պայմանավորվել 2800 դոլար գումարի դիմաց նրանից ձեռք բերել հրազեն: Պայմանավորվածությունից մոտ 20 րոպե անց վերոհիշյալ օտարերկրացին, պայուսակով հանդերձ, որում եղել են հրազեններ, նստել է հրազդանցու «Օպելը», և միասին ուղևորվել են դեպի Երևան։ Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կմ-ին, սակայն, իրավապահների կողմից հայտնաբերվել, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկվել է «Օպելը»։ Հայտնաբերվել են «ՊՄ» տեսակի 9 մմ տրամաչափի երկու ակոսափող ատրճանակ, «ՏՏ» տեսակի 7,62 մմ տրամաչափի ատրճանակ, «CZ P-07» տեսակի ակոսափող ատրճանակ, «Բայկալ-442» տեսակի 9 մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ, 201 փամփուշտ, պահեստատուփեր, օպտիկական սարք։

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանի հարավում մաքսանենգ ալկոհոլ օգտագործած 34 մարդ է մահացել
Մեթանոլի նույնիսկ աննշան քանակությունն օրգանիզմ ներթափանցելու դեպքում կարող է հանգեցնել կուրության, լյարդի վնասման և մահվան...
Եղեգնաձորի ոստիկանները հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր են բացահայտել
Ջերմուկի ոստիկաններն էլ պարզել են, որ գորիսցի երիտասարդներն այդ օրը եղել են նաև Գնդեվազ գյուղում: Ժամը 12.30-ի սահմաններում մթերային խանութում հազար...
Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել
Հատկանշական է, որ Եսայի Քարամյանը վկայի կարգավիճակ ունի «Զանգվածային անկարգությունների» հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում…
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ բնակվող տարեց, ժառանգ չունեցող անձանց բնակարանները. Կա 7 կալանավորված
Թիրախավորելով միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց բնակարանները...
Մեկնարկել է ավտոբուսում ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանի գործով նախնական դատական նիստը
Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ ավտոբուսում տեղի ունեցած…
Ամենաշատ