News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահի «Քաղաքացիական շաժում» կուսակցության թեկնածու Խորխե Ալվարես Մայնեսի վրա Սան Պեդրո Գարսա Գարսիա քաղաքում (Նուեւո Լեոնի նահանգ) նախընտրական հանրահավաքի ժամանակ շրջվել են դեկորացիաները։ Այս մասին տեղեկացրել է El Universal պարբերականը։

Թերթի տվյալներով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել հանրահավաքի ժամանակ, որն ավարտում էր Սան Պեդրոյի քաղաքապետ («Քաղաքացիական շարժումից») Լորենիա Կանավատիի նախընտրական քարոզարշավը։ Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Մայնեսը, որն առաջադրվել է Մեքսիկայի նախագահի պաշտոնին։

Տեսագրությունների համաձայն՝ քաղաքական գործիչներն իրենց զինակիցների հետ միասին բեմահարթակում էին, երբ հզոր քամին նրանց վրա շրջեց մեծ էկրանը, որի վրա այդ պահին երեւում էր կուսակցության լոգոտիպը։

Ինչպես տեղեկացրել է El Universal-ը, ըստ նախնական տվյալների՝ տուժել է մոտ 10 մարդ։ Իրենք՝ թեկնածուները, դեկորացիաների շրջվելու պահին կարողացել են խուսափել դրանցից եւ լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Այնուամենայնիվ, Մայնեսին տեղափոխել են Սան Խոսեի հոսպիտալ։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է Х-ի իր էջում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ