News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր բազմաթիվ գույքեր կան ժամանակին օտարված կամ մասնավորեցված, որոնք ուղղակի ոնց օտարվել են, տենց էլ նույն վիճակում մնացել են, ներդրում չի արվել: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեկը ինչ-որ մի թվի սեփականաշնորհել է եւ մայրուղու երկայնքով կիսաավերակ շենքեր են: Բացի այ, որ պետք է արժեք ստեղծեր, չի ստեղծում, բա երկրի իմի՞ջը: Զբոսաշրջիկներ են այցելու ու տեսնում, որ բանուկ  մայրուղու վրա կիսավեր շենք է: Մենք պետք է գնանք էս գույքերի հետեւից:

Կա մասնավորեցման պայմանագիր, որտեղ պետք է լինի ներդրումային պարտավորություն: Մենք գնանք այդ պարտավորությունները ֆիքսենք, սեփականատերերին հրավիրենք, ասենք՝ հարգելիս, խնդրում ենք ձեր ներդրումային պարտավորություններն արեք, եւ ժամկետ պետք է տանք, եթե չանի, պետք է գույքը հետ վերցնել ու նորից դնել մասնավորեցման, կամ գույքը վերցնել, թող այտեղ լինի գազոն, բայց ավերակ շենքերը վերանան: Հույս ունեմ դրա իրավական ընթացակարգերն ունենք»,-ասաց Փաշինյանը:

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նկատեց, որ այդ դեպքերում պայմանագրերի մեծ մասում ներդրումային մպարտվորություններ չեն եղել սահմանված, պարզապես վաճառվել են:

Փաշինյանը առաջարկեց այդ կարգի գույքերի նկատմամբ պրոգրեսիվ գույքահարկ կիրառել, որ քանի չի օգտագործում գույքը, այնքան գույքահարը մեծանում է:

ԷԹկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ասց, որ հիմա նախագիծ են պատրաստում, ուզում են էլեկտրաէներգիայի ծախսի հետ կապեն գույքահարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ