News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Երեկ որքան տեղյակ եմ, մարդու որդին (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ) այս խաչի մատերիալի մասին է խոսել, որից վախենում , սարսափում է:  Այս մասին, հայրենադարձների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նա ցույց տվեց իր պարանոցի խաչը եւ ասաց. «Այս խաչը փամփուշտներից է սարքված, այս խաչը խաղաղության ու հաղթանակի խաչ է: Էս խաչն իմ ուխտի խաչն է, եւ այս խաչը տեսնելուց սարսափում է այդ մարդը:

Ի՞նչ կարեւոր էր ԱԺ ամբիոնից սրա մասին խոսել: Դա նշանակում է, որ մենք փողոցից էլ էն կողմ ենք հասել, գրունտի վրա էլ չենք արդեն: Սա է այսօրվա որակը»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես՝ որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ, որ Հայաստանի պետությունը չի սպանվելու՝ ինչ վեղար էլ ուզում են՝ հագնեն, քանի կիլոյանոց, ինչ մետաղից խաչ ուզում են՝ դոշներից կախեն, Պապ թագավորը չի՛ սպանվելու, այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքը»:

Ինչ վեղար ուզում են՝ հագնեն, ինչ մետաղից խաչ ուզում են՝ դոշներից կախեն՝ Պապ թագավորը այլևս չի սպանվելու. Նիկոլ Փաշինյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ