News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մայիսի 23-ին, ժամը 14:09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին, բախվել են «Mersedes-Benz» (վարորդ՝ Դ․ Օ․, ծնված 1976 թ), «Lada» (վարորդ` Ս. Մ., ծնված 1971 թ․) և «BMW» (վարորդ՝ Ա․ Բ․) մակնիշների ավտոմեքենաները․ գազի արտահոսք չի հայտնաբերվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mersedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ս․ Օ․-ն (ծնված 2002 թ․), «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Յ․ Ս․-ն (ծնված 1955 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանի հարավում մաքսանենգ ալկոհոլ օգտագործած 34 մարդ է մահացել
Մեթանոլի նույնիսկ աննշան քանակությունն օրգանիզմ ներթափանցելու դեպքում կարող է հանգեցնել կուրության, լյարդի վնասման և մահվան...
Եղեգնաձորի ոստիկանները հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր են բացահայտել
Ջերմուկի ոստիկաններն էլ պարզել են, որ գորիսցի երիտասարդներն այդ օրը եղել են նաև Գնդեվազ գյուղում: Ժամը 12.30-ի սահմաններում մթերային խանութում հազար...
Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել
Հատկանշական է, որ Եսայի Քարամյանը վկայի կարգավիճակ ունի «Զանգվածային անկարգությունների» հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում…
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ բնակվող տարեց, ժառանգ չունեցող անձանց բնակարանները. Կա 7 կալանավորված
Թիրախավորելով միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց բնակարանները...
Մեկնարկել է ավտոբուսում ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանի գործով նախնական դատական նիստը
Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ ավտոբուսում տեղի ունեցած…
Ամենաշատ