News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր սլովակ գործընկեր Ռոբերտ Ֆիցոյի մահափորձի մեջ մեղադրել է «գլոբալ պատերազմի կուսակցությանը» և խոստովանել, որ հաջորդ թիրախը թերևս հենց ինքը կլինի: Դրա մասին հայտնել է NewsGeorgia-ն։

«Ընդգծում եմ, որ նախնական տեղեկություններով՝ վարչապետի վրա հարձակման հետքը առնչվում է երկրներից մեկի հետախուզությանը, որը հատկապես սերտորեն կապված է գլոբալ պատերազմի կուսակցության հետ», - իր ֆեյսբուքյան էջում նշել է Կոբախիձեն։

«Կանխարգելման նպատակով» վարչապետը որոշել է խոսել «եվրահանձնակատարներից մեկից» ստացած «սպառնալիքների» մասին։ Կոբախիձեն անուն չի նշել: Ենթադրվում է, որ զրույցը վերաբերվել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին։Ըստ  Կոբախիձեի՝ իր հետ զրույցում Եվրահանձնակատարը թվարկել է  մի շարք միջոցներ, որոնք արևմտյան քաղաքական գործիչները կարող են ձեռնարկել թափանցիկության օրենքի վրա նախագահի վետոն հաղթահարելուց հետո:

«Այս միջոցները թվարկելիս նա նշեց. «Հո տեսաք՝ ինչ եղավ Ֆիցոյի հետ, դուք էլ պետք է շատ զգույշ լինեք»,- գրում է Վրաստանի վարչապետը։

Վրաստանի վարչապետը նշել է, որ այս զուգահեռը մեզ հիշեցնում է, որ ի դեմս գլոբալ պատերազմի կուսակցության, գործ ունենք չափազանց վտանգավոր ուժի հետ։ «Նա պատրաստ է անել ամեն ինչ՝ Վրաստանում քաոս մտցնելու համար», - նշել է Կոբախիձեն և հավելել, որ նրանց ծրագրերն այս անգամ էլ հաջողություն չեն ունենա, և Վրաստանում, անշուշտ, կպահպանվեն խաղաղությունն ու քաղաքական կայունությունը, ինչը անհրաժեշտ պայման է երկրի զարգացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ