News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պորտուգալիայի ոստիկանությունը հինգշաբթի կարճ ժամանակով ձերբակալել է ծայրահեղ աջ «Չեգա» կուսակցության շտաբը պայթեցնել սպառնացող մի տղամարդու: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ տղամարդուն ուղարկել են հոգեբուժական փորձաքննության, երբ նրա մոտ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձից հետո: Եվրոպայում աճող բևեռացման և թշնամանքի ֆոնին Եվրախորհրդարանի՝ հունիսի 9-ին անցկացվելիք ընտրություններից առաջ մահափորձը մտահոգել է  քաղաքական գործիչների անվտանգությունն ապահովող մարմիններին:

Պորտուգալիայի ոստիկանության խոսնակ Սերխիո Սոարեսը Reuters-ին հայտնել է, որ սպաներն արձագանքել են այն ահազանգին, որ մի տղամարդ ներխուժել է կուսակցության կենտրոնակայան Լիսաբոնում՝ ուսապարկի մեջ պայթուցիկ սարքով։

«Մենք ձերբակալեցինք 59 տարեկան մի տղամարդու ... Հրավիրված ռումբերի ոչնչացման խումբն և շների ջոկատը պայթուցիկ չհայտնաբերեցին և տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Նա շատ կցկտուր էր խոսում»,- ասել է Սոարեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ