News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կօգտագործի իր հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին ռուսական բանտից ազատ արձակելու համար։

Truth Social սոցիալական ցանցի իր միկրոբլոգում Թրամփը նշել է, որ լրագրողին ազատ կարձակեն նոյեմբերի 5-ին անցկացվելիք ԱՄՆ նախագահական ընտրություններից անմիջապես հետո։

«The Wall Street Journal-ի՝ Ռուսաստանում պահվող թղթակից Էվան Գերշկովիչն ազատ կարձակվի ընտրություններից գրեթե անմիջապես հետո, բայց, իհարկե, մինչև իմ պաշտոնը ստանձնելը: Նա կլինի տանը, ապահով, իր ընտանիքի հետ», - խոստացել է Թրամփը։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դա կանի ի հարգանս ինձ, բայց ոչ մեկ ուրիշի, և մենք ոչինչ չենք վճարելու», - հավելել է ԱՄՆ նախկին նախագահը։

Ամերիկացի լրագրողը 2023-ի մարտին լրտեսության մեղադրանքով կալանավորվել էր Եկատերինբուրգում և պահվում է Մոսկվայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ