News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Ս․թ․ մայիսի 20-24-ը Երևանում ընթանում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ)  գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանխարգելման և այդ իրավիճակներին հակազդելու ուղղություններով աշխատանքների համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների համատեղ սեղանային վարժանքը: Վարժանքն անց է կացվում Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ և Հայաստանում ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության աջակցությամբ:

ՀՀ ԱԽ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Վարժանքը միտված է դիտարկելու և ամրապնդելու ՔԿՃՄ վտանգների տարածման,  ԶՈԶ զսպման, հայտնաբերման և արգելման առկա կարողություններն ու արձագանքման միջոցառումները: Այս ամենը թույլ կտա գնահատել պատրաստվածության և արձագանքման առկա իրավիճակը, վեր հանել բացերը, այդ թվում՝ միջգերատեսչական համագործակցության տեսանկյունից, ինչպես նաև կարող է ազգային արձագանքման պլանի ստեղծման հիմք հանդիսանալ:

Տպել
Ամենաշատ