News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի Հարավաֆրիկյան Հանրապետությունից լուսանկարիչ Լյուկ Բելը ինքնաշեն Peregreen կվադրոկոպտերով արագության ռեկորդ է սահմանել:

Նա երկու ուղղություններով հարյուր մետր տարածություն է հաղթահարել գրեթե 400 կմ/ժ միջին արագությամբ։ Բելը չի բավարարվել այդ ռեկորդով  և որոշել է ավելի արագ սարք ստեղծել, գրում է Техкульт-ը։

Դրա համար նա գործում ներգրավել է իր հորը՝ Մայքին, և դա ճիշտ որոշում էր, քանի որ անօդաչու թռչող սարքի արագությունը բարձրացնելու ճանապարհին նրանք բազմաթիվ խնդիրների են բախվել։ Ամենավտանգավորը մշտական ​​բռնկումներն էին, որոնք հաճախ հանգեցնում էին հրդեհների։ Արդյունքում ստիպված եղանք ամբողջությամբ վերանայել սարքի աերոդինամիկ սխեման՝ զրոյից գերարագ կվադրոկոպտեր կառուցելով։

Peregreen-2-ն ածխածնային մանրաթելից շրջանակ, պոչ և պատյան ունի, որոնց մեծ մասը պատրաստված է 3D տպիչով: Սարքը հագեցած է T-Motor Velox 3115 900KV շարժիչներով, APD 120A 12S  արագության կարգավորիչներով և ամրացված է APC 7x11E պտուտակներով։ Էներգիայի աղբյուրը 1800 mAh հզորությամբ Li-Po երկու մարտկոցներ են, որոնք կառավարվում են Matek HCS-150 կարգավորիչով, ինչպես նաև Matek F405-HDTE  թռիչքի կարգավորիչով:

Ռեկորդի տեսագրությունն արձանագրելու համար թափանցիկ քթի պատյանում տեղադրված են Insta 360 Go 3 տեսախցիկներ։ Փորձարկման ժամանակ անօդաչու սարքը երկու վայրկյանում զարգացրել է 300 կմ/ժ արագություն։ Առավելագույն արագությունը կազմել է 510 կմ/ժ։ Ընդսմին փորձնական տարածությունը հաղթահարելիս չորս թռիչքների ընթացքում միջին արագությունը կազմել է 480 կմ/ժ։ Հենց սույն փաստն էլ՝ իբրև նոր ձեռքբերում, ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կասպերսկու լաբորատորիան» խոստացել է «հասանելի իրավաբանական միջոցներ» ձեռնարկել ԱՄՆ-ում իր արտադրանքի արգելքի դեմ
Ռուսական հակավիրուսային ծրագրերի ստեղծողը արձագանքել է  ԱՄՆ մտցրած արգելքին...
Լոնդոնում չեղարկվել է առաջին ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որի սցենարը ստեղծվել է արհեստական ​​ինտելեկտի միջոցով
Վերջին 24 ժամվա ընթացքում ստացած արձագանքները, որոնք մենք ստացել ենք ֆիլմի մասին հայտարարելուց...
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
Ամենաշատ