News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները բակտերիալ վարակների դեմ պայքարում նոր խոստումնալից մոտեցում են ներկայացրել։

Small պորտալում հրապարակված ուսումնասիրությունը բացահայտում է պղնձի վրա հիմնված չժանգոտվող պողպատի բակտերիաների ոչնչացման ներուժը:

Հասարակական վայրերում, բժշկական սարքերում ու սարքավորումներում և սննդի արդյունաբերության մեջ լայնորեն օգտագործվող՝ բակտերիաներ պարունակող չժանգոտվող պողպատը կարող է հանգեցնել լուրջ վարակների և առողջության պահպանման ծախսերի ավելացման, գրում է PlanetToday-ը։

Սակայն պղնձով պատված չժանգոտվող պողպատի նանոտեքստուրավորման նոր եղանակը արդյունավետ լուծում է առաջարկում այս խնդրին: Գիտնականները առանց հակաբիոտիկների օգտագործման՝ էլեկտրաքիմիական եղանակի կիրառմամբ՝ բակտերիաները ոչնչացնող մակերես են ստեղծել:

Չժանգոտվող պողպատի վրա պղնձապատում կիրառելով, հնարավոր է դարձել ստեղծել բակտերիաների ոչնչացման կրկնակի մեխանիզմ, որը կանխում է դեղամիջոցի նկատմամբ բակտերիաների դիմադրությունը:

Փորձերը ցույց են տվել, որ նոր նյութը կարող է ընդամենը 30 րոպեում նվազեցնել գրամ դրական և գրամ-բացասական բակտերիաների քանակը մակերեսի վրա համապատասխանաբար 97%-ով և 99%-ով:

Բացի դրանից, իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ պղնձի ծածկույթը բաղկացած է մետաղական պղնձից և օքսիդացված վիճակներից, որն ապահովում է դրա կենսացիդային ակտիվությունը։

Այս նորարարական տեխնոլոգիան նոր հեռանկարներ է բացում բակտերիալ վարակների դեմ պայքարում և կարող է օգտագործվել տարբեր ոլորտներում անվտանգ և արդյունավետ լուծումներ ստեղծելու համար, որտեղ կարևոր է մակերեսային վարակների կանխարգելումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Թրամփն ասել է, որ իրեն վախեցնում են արհեստական ​​ինտելեկտի զարգացման տեմպերը
Թրամփը կատակել է, որ տեքստն այնքան լավ է գրված, որ ինքը դեմ չի լինի օգտագործել այն, և որ իր ելույթի հեղինակը կարող է հեռացվել աշխատանքից...
Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում (ֆոտո)
Փաթեթներն այն մարդկանց համար են, որոնք ամենօրյա կյանքում և աշխատանքի բերումով շատ ժամանակ են անցկացնում համացանցում...
Առաջ բոլորս մտածում էինք, որ ավտոմատ փոխանցումատուփով մեքենաները լավը չեն, սառույցի վրա փախնում են. Փաշինյան
Մենք այդքան խոսում ենք կանխիկի կրճատման մասին, օնլայն բանկինգի մասին,…
Ամենաշատ