News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայից երկիր զենք մատակարարելու և Ուկրաինա Ռուսաստանի կողմից շարունակվող ներխուժման պատճառով: Պատժամիջոցներ են կիրառվել ռուսաստանյան ինը, Կիպրոսում գրանցված երկու ընկերությունների և մեկ ռուս գործարարի նկատմամբ։

Դրա մասին Տոկիոյում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին։ Ռուսաստանյան ընկերությունների և ռուս գործարարի անունը նա չի նշել։

Kyodo գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի ԱԳՆ-ին՝ հայտնել է, որ Ճապոնիայում վերոնշյալ ընկերությունների ակտիվներն ու վճարումները կսառեցվեն:  

Ըստ BBC-ի՝ Սեուլը հայտարարել է նաև Մոսկվայի և Փհենյանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին։ Հարավային Կորեայի պատժամիջոցներն անդրադարձել են Հյուսիսային Կորեայի յոթ քաղաքացիների և երկու ռուսական նավերի վրա:

Հարավային Կորեայի ԱԳՆ հայտարարության մեջ ընդգծվում է, որ նշված անձանց և ռուսական նավերի դեմ պատժամիջոցներն առնչվում են Փհենյանի միջուկային և հրթիռային մշակումների համար նյութեր մատակարարելուն, ինչպես նաև այդ զարգացումների ֆինանսավորման մեջ նրանց ներգրավվածությանը։

Սեուլի հայտարարության մեջ ասվում է նաև, որ պատժամիջոցների ենթարկված քաղաքացիները և կազմակերպությունները ներգրավված են ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի միջև զինամթերք փոխադրելու գործում: Ցանկում հայտնված անձանց հետ ցանկացած ֆինանսական գործարք Հարավային Կորեայի իշխանությունների հատուկ թույլտվությունը կպահանջի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ