News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը ՌԴ դեսպանին հրավիրել է ԱԳՆ այն բանի համար, որ ռուս սահմանապահները, ըստ էստոնական կողմի, առանց նախազգուշացման և միակողմանիորեն ապամոնտաժել են Նարվա գետի վրա գտնվող խարսխավոր լողանները, որոնք անհրաժեշտ են սահմանին նավարկուղիներն ու հսկիչ գիծը գծանշելու համար:

Ըստ էստոնական ERR հանրային հեռուստաընկերության՝ Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան հայտնել է, որ միջադեպի առնչությամբ Էստոնիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Լենար Սալիմուլինը կանչվել է ԱԳՆ։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մայիսի 23-ի գիշերը էստոնական կողմի տեղադրված խարսխավոր լողանները հանվել են։

Գերատեսչությունը Ռուսաստանի գործողությունները սադրիչ է որակել։ «Մենք բացատրություն կպահանջենք խարսխավոր լողանների հեռացման վերաբերյալ և դրանց անհապաղ վերադարձման»,- ըստ BBC-ի՝ ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: Ռուսական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել Էստոնիայի մեղադրանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ