News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը Ուկրաինային գործողության հեռահար շառավղով հրթիռներ կտրամադրի, Х-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես շնորհակալ եմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ԱՄՆ Կոնգրեսին եւ նրա երկու կուսակցություններին, ինչպես նաեւ ամերիկացի ժողովրդին ռազմական օգնության նոր փաթեթի համար, որի մասին հայտարարվել է այսօր։

Այն ներառում է գործողության հեռահար շառավղով այդքան անհրաժեշտ հրթիռները, գերճշգրիտ հրետանային զինամթերքներ, հակատանկային միջոցներ եւ այլ զենքեր»,- նշել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդ փաթեթը չափազանց կարեւոր է հենց հիմա, երբ ռուսական զորքերն ուժեղացնում են գրոհները ճակատի գծի երկայնքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ