News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Մայիսի 25-ին Իրանի կառավարությունը հավանություն է տվել Իրանի նավթի ազգային ընկերության (ԻՆԱԸ) ծրագրին նավթի արդյունահանումը օրական 400 հազար բարելով ավելացնելու՝ մինչև 4 միլիոն բարել/օրի հասցնելու ծրագրին։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Ըստ գործակալության, շաբաթ օրը տնտեսական հարցերի կառավարական հանձնաժողովի արտահերթ նիստում, որը վարել է Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը հավանություն է տրվել նավթի արդյունահանման ծավալը օրական 3,6 մլն բարելից 4 մլն բարելի հասցնելու ԻՆԱԸ-ի ծրագրին: Բացի Մոխբերից, հանդիպմանը մասնակցել են նաև նախագահի վարչակազմի ղեկավար Գոլամ Հոսեյն Իսմայիլին, նավթի նախարար Ջավադ Օուջին, արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալի-Աբադին, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին և իսլամական հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավար Ահմադ Վահիդին։ Reuters-ի աղբյուրների համաձայն, Թեհրանը նավթի հունիսյան մատակարարումների գները բարելի դիմաց բարձրացրել է մինչև 3,1 դոլար:

Ըստ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) ապրիլյան զեկույցի, Իրանը 2024 թվականի առաջին երեք ամիսներին արդյունահանել է օրական միջինը 3,174 մլն բարել։ Միջին հաշվով 2023 թվականին Իսլամական Հանրապետությունը արդյունահանել է օրական 2,855 մլն բարել։ Երկու տարում նավթի արդյունահանումը երկրում ավելացել է ավելի քան 20%-ով։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ