News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինա ՌԴ ներխուժման շարունակման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից կրկնվող սպառնալիքների ֆոնին Եվրամիությունը պետք է պատրաստվի հնարավոր պատերազմի և միջոցներ ձեռնարկի համատեղ սպառազինման համար, կարծում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Ով խոսում և վարվում է Պուտինի պես, չի ցանկանում խաղաղություն, այլ մտադիր է շարունակել»,- հայտարարել է նա գերմանական Deutschlandfunk ռադիոկայանի եթերում կիրակի օրը՝ մայիսի 26-ին:

Ֆոն դեր Լայենը, որը նախկինում ղեկավարել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը, ընդգծել է Ուկրաինային հետևողական աջակցության և միևնույն ժամանակ սեփական պաշտպանունակության ամրապնդման կարևորությունը։ «Եթե մենք ցանկանում ենք պահպանել խաղաղությունը մեր մայրցամաքում, ապա պետք է ներդրումներ կատարենք պաշտպանության ոլորտում», - ասել է նա:

Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովի ղեկավարը, որը մտադիր է երկրորդ ժամկետով առաջադրվել որպես Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) թեկնածու, մատնանշել է Ռուսաստանի «հիբրիդային հարձակումները», այդ թվում՝  Էստոնիայի հետ սահմանի վերջին գծանշումների հեռացումը, միգրանտների օգտագործումը որպես ԵՄ-ի հետ առճակատման գործիք և սոցցանցերի միջոցով եվրոպացիներին պառակտելու փորձերը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ