News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Այս շարժումը դիմակայուն եւ անվտանգ, կայուն եւ հաստատում պետություն եւ խաղաղություն ունենալու մասին է, արտաքին աշխարհում բարեկամներ եւ իրական դաշնակցային հարաբերություններ, գործընկերներ եւ աջակիցներ ունենալու մասին է: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ բագրատ Սրբազանը:

«Այս շարժումը կրթությունը որպես առաքինի մարդ կերտելու, սեփական ինքնությունը եւ արժեքները հարհող, մրցունակ գիտելիք ունեցող, սեփական երկիրը վերափոխելու կարող եւ պատասխանատվություն ստանձնող սերունդ ունենալու մասին է, տնտեսության ոչ ձեւական, այլ խորքային առողջության, մարդուն՝ հասարակական բարիքին ծառայելու մասին է, ոչ թե պաշտամունքային գերնպատակ, այլ պետության բարիքին ծառայելու միջոց լինելու մասին է: Այն բնության եւ տնտեսության իրական ներդաշնակության մասին է, գյուղատնտեսության եւ գյուղացու իրական էության գնահատման եւ պետության իրական հիմնասյուն լինելու մասին է, առողջապահությունը մարդուն մատչելի, հասանելի, աշխարհում նորարական նվաճումներ արձանագրելու մասին է, հայոց բանակի հզորացման, իրավապահ հմակարգի իր ճշմարիտ կոչումին վերականգնելու մասին է, գործարար աշխարհին ազգային դիմագիծ, իր առաջնային ծառայությունը սեփական պետությանն ու ժողովրդին, եւ ոչ թե մեկ կամ մի քանի մարդկանց քմահաճույքին ծառայելու մասին է:

Սոցիալական արդարության, օրենքի գերակայության եւ նրա առջեւ բոլորի հասարակության, հնարավորությունների անսպառ դաշտ ստեղծելու մասին է: Իրական, թափանցիկ եւ վստահելի, Աստծուց վախեցող եւ մարդկանցից ամաչող դատաիրավական համակարգ ունենալու մասին է:

Այս շարժումը քաղկալանավորներ չունենալու, Բաքվի բանտերից ռազմագերիներին վերադարձնելու մասին է: ՀՀ բանտերում մեր շատ հայրենակիցների անհիմն մեղադրանքներից եւ ազատությունից զրկված լինելուց համաներում ունենալու եւ ընդհանրապես բանտը եւ կալանքը ոչ թե մարդուն պատժող, մարդուն ոչնչացնող այլ դաստիրակող եւ կյանքը վերաիմաստավորող միջավայրի վերածելու մասին է:

Եվ վերջապես այս շարժումը մեր արցախցի քույրերին մայր հայրենիքում հավասար եւ արժանապատիվ կյանքի հնարավորություն ստեղծելու եւ բռնի տեղահանված մեր ժողովրդին բնօրրան վերադարձնելու մասին է՝ արձագանքելով նաեւ միջազգային հանրության արտահայտած պահանջների մասին է:

Մեկ խոսքով, այս շարժումը ավետյաց երկիր ունենալու մասին է: Իսկ այս ճանապարհի խոչընդոտը այսօրվա իշխանությունն է եւ հատկապես նրա ղեկավարն  է՝ իր չարժեքների, չինքնության եւ չիրականություն խոսքով եւ վարքով: Հետեւաբար, նա պետք է հեռանա»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը: Նրա խոսքից հաջորդեցին ծափահարություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ