![](img/news/82/56/57/default.jpg)
«Բագրատաշեն» մաքսակետ - Նոյեմբերյան - Իջևան - Դիլիջան - Երևան երթուղով երթևեկությունը վերականգնված է: Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Ըստ հաղորդագրության՝ «Բագրատաշեն» մաքսակետ - գյուղ Հաղթանակ և Իջևան-Դիլիջան հատվածներում երթևեկությունը կազմակերպվում է՝ օգտագործելով ճանապարհի մեկ երթևեկաշերտը (միակողմանի), ուստի վարորդներին հորդորում ենք նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպում: