News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 28-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ ամսվա վերջ աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռու եւ Տավուշի ու Սյունիքի մարզերում՝ 8-10 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում, Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 16-20 մ/վրկ-ի։ Մայրաքաղաքում առաջիկա գիշեր կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +25+27։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+19,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+17,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +22+24,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+17, 

Լոռիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +17+20,

Տավուշում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +19+22,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +15+17,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +21+25,

Արարատում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +25+28, 

Արմավիրում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +25+27, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16+18,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +25+28,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +19+21։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ