News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը


Ես չգիտեմ` ինքը գալու է, չի գալու, ,մենք գնում ենք Սարդարապատ` ավանդաբար նշելու մայիսի 28-ը: Այս մասին ;լրագրողներիհետ զրույցում հայտարաեց Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում:

«Դեռ ուսանողական տարիներից եմ ես գնացել, Սարդարապատի տեղը դեռ չգիտեին մարդիկ: Շուտով մայիսի 28-ն էլ կուզենան հանել, ինչպես մայիսի 9-ը: Հիմա ամենակարեւոր հարցը այս մարդու հեռացումն է, մնացածը ածանցյալ է»,-ասաց նա:

Հարցին, թե ոստիկանապետը հայտարարում է, թե Սրբազանը վիրավորում է ոստիկանությանը, Բագրատ Սրբազանը ասաց, որ եթե «ոստիկանապետ կոչվածը» կարող է ցուցարարներին լակոտ անվանել, ապա նրան ամեն ինչ կարելի է ասել:

 Բագրատ Սրբազանը նաեւ շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին այսօրվա ակցիաներին մասնակցելու համար եւ միեւնույն ժամանակ ասաց, որ ոստիկանները շատ վայրագ վարք են դրսեւորել մի քանի դրվագով, ինչն անթույլատրելի է:

Տպել
Ամենաշատ