News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

A/H1 N1 կամ «խոզի գրիպ»-ի դեմ պայքարելու արդյունավետ դեղամիջոցներից միայն մեկն է գրանցված Հայաստանում, եւ մեկ տուփն արժե 15,000 դրամ։ Միջազգային շուկայում A/H1 N1 գրիպի դեմ արդյունավետ դեղամիջոցներ են շվեյցարական «Տամիֆլուն», ռուսական «Արբիդոլը», եւ հունգարական արտադրության «Ինգավիրինը», սակայն Հայաստանում գրանցված է միայն շվեյցարական արտադրության «Տամիֆլուն», որի 10 հաբանոց մեկ տուփը հայաստանյան դեղատներում վաճառվում է 15,000 դրամի սահմաններում։ ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ի թղթակցին տեղեկացրին, որ Հայաստանում դեղամիջոց գրանցելու համար պետք է դեղարտադրող ընկերությունը ցանկություն հայտնի։ Ըստ նախարարության՝ Ռուսական եւ հունգարական ընկերությունները նման առաջարկությամբ դեռ հանդես չեն եկել։

«Տամիֆլուն Հայաստան է ներկրում 4 ընկերություն»,- NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց Հայաստանում շվեյցարական «Roche» ընկերության ներկայացուցիչ Բագրատ Լալայանը՝ վստահեցնելով, որ դեղամիջոցի ներկրման նկատմամբ որեւէ ընկերություն չի կարող մենաշնորհային դիրք զբաղեցնել։ Ըստ նրա՝ Հայաստանի դեղատներում այժմ «խոզի գրիպ»-ի դեմ արդյունավետ այս դեղամիջոցը սպառվել է։ «Մինչեւ վերջերս բնակչության շրջանում այս դեղամիջոցի նկատմամբ պահանջարկ չկար, սակայն վերջին օրերին դեղամիջոցի կտրուկ պահանջարկ է գրանցվել, եւ դեղի խմբականակը վերջացել է»,- ասաց դեղարտադրող ընկերության ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ ներկրող ընկերոթյուններն արդեն նոր խմբաքանակ են պատվիրել։ Բ. Լալայանի խոսքով, թանկարժեք դեղամիջոցի անհրաժեշտ պաշար ունի Առողջապահության նախարարությունը, եւ նոր պատվեր լինելու դեպքում, նախարարությանը «Տամիֆլուն» զեղչերով կտրամադրվի։

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում վերին շնչուղիների բորբոքումով 5 հիվանդ է հոսպիտալացված, որոնք հիմնականում երեխաներ են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Էդիկ Զարգարյանը։ «Հանրապետությունում վերին շնչուղիների ախտահարմամբ հիվանդությունների ակտիվացում չկա, որ հատուկ միջոցառումներ իրականացվեն»,- վստահեցեց նա՝ ավելացնելով, որ աշնանը վերին շնչուղիների ախտահարումով հիվանդությունները շատանում են, սակայն ընդհանուր վիճակը կայուն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ