News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի զինվորականներն անցյալ ամսվա վերջին ավիահարված են հասցրել Սոմալիում ԴԱԻՇ-ի համաշխարհային առաջնորդի դեմ, սակայն չեն կարողացել հաստատել, թե արդյոք նա սպանվել է, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով ամերիկացի երեք պաշտոնյաների։

ԱՄՆ կառավարությունը հրապարակայնորեն ներկայացրել է Աբդուլքադիր Մումինին որպես Սոմալիում «Իսլամական պետության» մասնաճյուղի ղեկավար, սակայն երկու ամերիկացի պաշտոնյաներ ասում են, որ վերջին մեկ տարում նա անաղմուկ հայտնվել է որպես ահաբեկչական խմբավորման համաշխարհային առաջնորդ:

_65-20131219_gaf_uv6_1529.jpg (40 KB)

ԱՄՆ Աֆրիկայի հրամանատարությունը մայիսի 31-ին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ավիահարված է հասցրել ԴԱԻՇ-ի զինյալներին Սոմալիի Բոսասո քաղաքից 81 կմ հարավ-արևելք գտնվող հեռավոր տարածքում՝ սպանելով երեք զինյալների: Այդուհանդերձ, Աֆրիկայի հրամանատարության հայտարարության մեջ չի նշվում, թե ում են թիրախավորել ԱՄՆ-ի հարվածները կամ ովքեր են զոհվել:

ԱՄՆ երեք պաշտոնյաներ այժմ ասում են, որ Մումինը եղել է գործողության թիրախը, թեև նրանք չունեն նրա մահվան հաստատում: ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ ԱՄՆ-ը հարվածել է Սոմալիում ԴԱԻՇ-ի բարձրաստիճան թիրախին, սակայն հրաժարվել է նշել անձի անունը և ասել, որ ԱՄՆ-ը դեռևս աշխատում է արդյունքները ստուգելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ