News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը


Էս վերջերս ինձ մոտ հարց ծագեց՝ որ անընդհատ գրում ենք 10 մլն հայ, մի տեղ կա՞ էդ հայերի ցուցակը:  Համոզված եմ, որ չկա: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ՀՀ պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մենք ոչ միշտ ենք կարևորություն տալիս թվաբանությանը:

«Այստեղ էլի սրբացման ֆենոմենն ա, որ էդ թիվը սուրբ ա, հանկարծ չկպնե՛ք:  Էդ թիվը ոչ ավելանում ա, ոչ պակասում, չես կարա փոխես: Մեկը ասի 10 մլն չի, 10 մլն 561 հազար ա, բոլորը կհարձակվեն, կասեն ա՛յ տգետ, ա՛յ դիլետանտ, դու որտեղի՞ց գիտես: Մեկը ասի՝ չէ, 9 մլն 200 հազար ա, կասեն՝ ստակահ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցությունը, դու գրչի մի հարվածով 800 հազար հայի ջնջեցիր: Սա մեր իրականությունն ա»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

«Թվում ա թե, 10 մլնի մեջ ընհամենը մի քանի հարյուր մարդ ա «ի գործ» ծրագրին մասնակցում, բայց դա շատ կարևոր գործոն է: Նախ քաղաքական ուղերձ է, ապա օրգանական կապ է: Օրգանական կապերը գենետիկ մակարդակով են ձևավորվում, իսկ գեները շատ անտեսանելի են, ինչպես մի հոգին կարող է անտեսանելի լինել միլիոնավոր մարդկանց մեջ: Այն ինչ ես այսօր ասացի, համարում եմ, որ շատ կարևոր է, բայց ուրիշ միջավայրում չէի ասի: Մենք կարող ենք հանդիպել հանրության տարբեր շերտերի հետ. ամեն լսարան ենթադրում է իր ասելիքը, և այն ինչ ես ասացի, հնարավոր էր ասել միայն այս հանդիպման ժամանակ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ