«Քանի որ գրիպի հետ կապված տագնապը երեկ է ի հայտ եկել եւ մինչ այդ այդպիսի վտանգի առջեւ կանգնած չենք եղել, մենք առողջապահության նախարարության հետ դեռեւս չենք կոորդինացրել հանրակրթության եւ առհասարական որեւէ ուսումնական հաստատությունում դասերի դադարեցման կամ հետաձգման հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարարար Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան հարցի, թե խոզի գրիպի վարակի տարածման կանխարգելման համար ի՞նչ միջոցառումներ է իրականացվում։ Նա նաեւ հավելեց, որ դեռ շուտ է այդ մասին խոսելը:
Հիշեցնենք, որ մինչ օրս Հայաստանում գրանցվել է խոզի գրիպով վարակի 3 դեպք։