News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին Վրաստանում արձանագրվել է A/H1N1՝ «խոզի գրիպ»-ով վարակման միանգամից 10 դեպք: Այդ մասին «Կավկազ-Պրեսին» հայտնել է հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեն:

Առողջապահության նախարար Ալեքսանդր Կվիտաշվիլիի խոսքերով, այսօր արձանագրվել է А/H1N1 վարակման 43 դեպք: Նա նկատել է, որ մարդիկ վարակվել են հիմնականում՝ գտնվելով արտերկրյա գործուղումներում, բացառությամբ 4 դեպքի, որոնց վարակվել են տեղում:

Անցած շաբաթ Վրաստանի կառավարությունն ընդունել է «խոզագրիպ»-ի վարակի կանխարգելման ծրագիրը, սակայն, Կվիտաշվիլիի խոսքերով, գերատեսչությունում ակնկալում են, որ վարակի համաճարկը կլինի 2010թ. հունվարին: Նա կարանտինի հայտարարման անհրաժեշտություն է արձանագրել:

Այսօր տեղեկություն է տարածվել, թե վտանգավոր վարակով վարակվել է ուկրաինական խորհրդարանի մի պատգամավոր, որը այցով գտնվում է Վրաստանում՝ մասնակցելու ՎՈՒԱՄ ԽՎ նստաշրջանին: Ուկրաինական պատվիրակության փոխանցմամբ՝ պատվիրակության կին անդամներից մեկը երեկ իրեն վատ է զգացել եւ նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն անալիզների արդյունքները դեռ չկան:

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 6-ին Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնել էր 38 վարակվածի մասին, սակայն բարեբախտաբար մահացու ելք չի արձանագրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ