News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նիդերլանդների Լիմեն քաղաքում, նոյեմբերի 26-ին, տեղի է ունեցել Սպիտակ-Լիմեն քույր քաղաքների 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որին ելույթով հանդես է եկել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր խոսքում ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Սպիտակ-Լիմեն քույր քաղաքների հանձնախմբերին անցած 10 տարիների ընթացքում իրականացված աշխատանքների համար, հատկապես` առողջապահության բնագավառում: Դեսպան Աղաջանյանը մասնավորապես նշել է, որ շատ են կարեւորվում երկու ժողովուրդների միջեւ մարդկային անմիջական շփումները, որոնք սկիզբ են առել Սպիտակի համար դժվարին մի ժամանակահատվածում, երբ երկրաշարժի հետեւանքներին ու տնտեսական դժվարություններին դիմագրավող սպիտակցիների համար օգնության ու բարեկամության ամեն մի պարզված ձեռք հույսի նոր ալիք էր ներարկում: Դեսպանը հույս է հայտնել, որ երկու քաղաքների միջեւ հարաբերություններն էլ ավելի կխորանան` ընդգրկելով նորանոր ոլորտներ ու ծրագրեր:

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Սպիտակ-Լիմեն քույր քաղաքների հանձնախմբերի նախագահները, հանձնախմբերի կողմից իրականացված ծրագրերին մասնակցած անձինք եւ հոլանդահայ համայնքի ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ