Անվտանգության աշխատակիցները Ուկրաինայում ձերբակալել են Կիեւի քաղաքայինկոմուալ ծառայություններից մեկի տեսուչին, ով իրականացրել է անվճար բաժանվող բժշկական դիմակների վաճառք։
Հետաքննությունը պարզել է, որ տղամարդը մեծածախ վաճառքի ժամանակ դիմակները իրացրել է 30 հազար գրիվենով։ Նա ձերբակալվել է գնորդի համար 400 տուփ դիմակներ բեռնելու ժամանակ։ Տեսուչի գործողությունները որակավորվել են իբրեւ խաբեւություն։ Ներկա պահին քննարկվում է նրա նկատմամբ քրեական գործ հարուցվելու հարցը։
Նշենք, որ գրիպի տարբեր տեսակներից Ուկրաինայում մահացել է 109 մարդ։ Երկրում գրիպով վարակվածների թիվը հասնում է կես միլիոնի։