News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Խոզի գրիպով վարակված վերջին 4 հիվանդները մեկ ընտանիքից են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը։

Նրա խոսքով, ընտանիքի անդամներից մեկը օրերս է ժամանանել Օմսկից, եւ երեք օր անց նա եւ ընտանիքի երեք անդամներ գրիպի վարակի կասկածով դիմել են հիվանդանոց։ Լաբարատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանք բոլորը վարակված են A\H1N1 վիրուսով։

Խոզի գրիպով վարակով մյուս անձնավորությյունը եղել է տաքսու վարորդ, ով սպասարկել է «Զվարթնոց» օդակայնի ուղեւորներին։

Ժամը 17:00-ի տվյալներով, Հայաստանում հայտնաբերվել է ընդհանուր հաշվով խոզի գրիպով վարակվածության 11 դեպք։ Հիվանդներից 3-ը արդեն դուրս են գրվել, մնացածների վիճակը մտահոգություններ չի առաջացնում։ 11 հիվանդներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, 1-ը Թուրքիայի, իսկ մնացածները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։

Նշենք, որ ներկայումս Հայաստանում դեռեւս չկա խոզի գրիպի դեմ պատվաստանյութ ոչ երեխաների եւ ոչ էլ մեծերի համար։ Հանրապետությունում կա միայն «Տամիֆլյու» դեղի որոշակի չափաքանակ։ Քաղաքի խանութներում էլ բժշկական դիմակների պակաս կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ